Զախարովա. Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
Ռուսաստանը բարեխղճորեն է իրականացնում իր միջնորդական առաքելությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ թե խաղաղության ինչ նախապատրաստվելու մասին կարող է գնալ խոսքը, երբ Ադրբեջանը հայտարարում է բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու մասին:
«Մենք կատարում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն: Կարծում եմ՝ նաև որակյալ: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև վերջերս տեղի ունեցած քաղաքական շփումները տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են հենց մայրաքաղաքներն այդ հարցով: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է առաջ ընթանալու համար», - ասել է Մ. Զախարովան:
