Գյումրիում հայտնաբերվել է օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզչի դին
Այս թեմայով
- Գյումրիում 10-ամյա տղային կախված են գտել
- Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը
- Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար
- Գյումրեցի լրագրող․ Գործը, եթե Գյումրի տեղափոխեն, գյումրեցիները կթաղեն Անդրանիկ Քոչարյանին
Փետրվարի 4-ին, Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Իկիլիկյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։
