Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքի հարցը կբարձրացվի երկկողմանի և բազմակողմ հանդիպումներում
Այս թեմայով
- ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արևելքն ապակայունացնելու քայլ է անվանել
- ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը մշտապես եղել է ԱԳՆ-ի օրակարգում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական անօդաչուների վաճառքին։
«Բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում։ Այս հարցը ևս բացառություն չի լինելու: Պետք է ընդգծենք և մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնենք այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չափազանց վտանգավոր է», - ասել է Աննա Նաղդալյանը:
