«Նոր, հպարտ և մշակութային գողերը այս գիշեր մտել են Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի շենք»․ Հռիփսիմե Առաքելյան
Այս թեմայով
- Ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Երևանում կբարձրանան երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները
- «Իմ քայլը» դաշինքի ու ՔՊ֊ի ծրագրում չի եղել Մշակույթի նախարարությունը լուծարելու կետ. Վահան Իշխանյան
- Հայաստանում կրճատվելու է 5 նախարարություն. Մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, գյուղատնտեսության ու էներգետիկայի
Պետական Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այս գիշեր գողերը մտել են Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի շենք.
«Համահայաստանյան ներված գողերն այս գիշեր հասել են նաև Պետական Կամերային Երաժշտական Թատրոն, դե ներկայացում գիշերվա 3-ին չեն կարողացել նայեն, բայց այլ ախորժակ են ունեցել, սակայն մուրազները փորն ա մնացել: Դեռ օգոստոս ամսին,ամբողջ թատրոնի շենքը զինեցի անվտանգության համակարգերով, տեսախցիկներով և կապվեցի ՀՀ ոստիկանության հետ, փառք ու պատիվ մեր ոստիկաններին, որ ազդանշանին օպերատիվ արձագանքել ու հասել են՝ գողերը դիմել են փախուստի...
Հ.Գ.
թատրոնի գործընկերներ ջան,անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին,գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են», - գրել է նա:
