Մոսկվայում Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով
Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996–ի մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։
Արմեն Ջիգարխանյանի հիմնադրած Մոսկվայի դրամատիկական թատրոնը կկոչվի իր անունով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոսկվայի դրամատիկական թատրոնը ստեղծվել է 1996–ի մարտի 12-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի նախաձեռնությամբ։
Արմեն Ջիգարխանյանը մահացել է նոյեմբերի 14–ին, 85 տարեկան հասակում։ Հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։
Գործակալությունը գրում է, որ Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովում կայացրել է միաձայն որոշում`դիմելու Մոսկվայի մշակույթի վարչությանը` թատրոնն իր հիմնադրի անունով կոչելու խնդրանքով: Հաստատման դեպքում թատրոնը կկոչվի «Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոն»։
