Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն կհայտարարի
Դոնալդ Թրամփը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանել Միացյալ Նահանգներում՝ առանց Կոնգրեսի համաձայնության Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը ֆինանսավորելու համար:
Կոնգրեսը նախօրեին հաստատել է դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ նոր «շաթդաունը» կանխելու համար: Սակայն Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման համար հատկացրել է ընդամենը 1.3 միլիարդ դոլար՝ Թրամփի պահանջած մոտ 6 միլիարդ դոլարի փոխարեն:
Թրամփը մտադիր է ստորագրել բյուջեի մասին այս օրինագիծը, բայց եւ արտակարգ դրություն կհայտարարի: Դեմոկրատները քննադատել են հանրապետական նախագահին՝ մեղադրելով նրան լիազորությունները չարաշահելու համար:
Հիշեցնեմ, որ անօրինական գաղթականների դեմ ուղղված պատի ֆինանսավորման շուրջ հանրապետականների ու դեմոկրատների անհամաձայնության պատճառով՝ ամերիկյան կառավարության աշխատանքը 2018-ի դեկեմբերի 22-ից 35 օրով մասամբ դադարեցվել էր:
