«Հրապարակ». Թեժ պայքար. Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Այս թեմայով
- Կառավարության ծրագրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցին վերաբերող ինստիտուցիոնալ լուծում չկա. Վարդան Մարաշլյան
- «Ժամանակ». Նիկոլ Փաշինյանը սփյուռքահայ գործիչների հետ հանդիպմանը բողոքել է, որ տնտեսական կյանքում ակտիվությունը չնչին է
- «Իրատես». Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու ահ տվել
- Նոր խորհրդարանում լինելու է Սփյուռքի հետ հարցերի մշտական հանձնաժողով
Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին և աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա և հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու և այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն ունեցող անձը։
Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել և կրթությունը ստացել է ԱՄՆ-ում և մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»:
