Արգելվել է ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա
Այս թեմայով
- ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
- Տնտեսական հեղափոխության համար ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳՆ՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլշադ Իսկենդերովին արգելել են մուտք գործել Թուրքիա։ Այս սենսացիոն տեղեկությունը տարածել է թուրքական Yeni Akit թերթը:
Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ դեսպան Էլշադ Իսկենդերովին մեղադրել են այն բանում, որ նա «ստվեր է նետում» Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Թեեւ սա ոչ հստակ և շատ աղոտ ձևակերպում է։ «Հունվարի 15-ին ադրբեջանցի դեսպանին չեն թողել մտնել Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցություն կազմակերպության նիստին։ Նրան արգելված է մտնել երկիր»,- ասվում է պարբերականի տեղեկատվությունում։
Թուրքական պարբերականը գրում է, որ Թուրքիայում ԻՀԿ նիստի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան եկել է Բաքվում իրենց դեսպանատուն և տեղեկացրել, որ «Թուրքիան դավադրություն է պատրաստում իրենց պետության դեմ»։ Արաբական պետության ներկայացուցիչն այս առիթով բացատրություն է պահանջել Թուրքիայի ներկայացուցչից։
Ըստ աղբյուրի՝ արաբ դիվանագետի հայտարարությունից հետո այս առիթով պարզաբանումներով հանդես է եկել ԻՀԿ-ում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաևը։ Ինչպես գրում է պարբերականը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան, որը Բաքվում արաբական երկրի դեսպանությանը տեղեկացրել էր պատրաստվող «թուրքական դավադրության» մասին, դեսպան Էլշադ Իսկենդերովն էր։ Դիվանագիտական այս սկանդալից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն Է. Իսկենդերովին հայտարարել է պերսոնա նոն գրատա և արգելել նրան մտնել իր երկիր։
