«Հրապարակ». Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել քաղցկեղի անվճար բուժման ծրագիրը
Այս թեմայով
- «Հրապարակ». Նոր լծակ՝ անցանկալի համայնքապետերից ազատվելու համար
- «Հրապարակ». Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում
- Արդարադատության փոխնախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել 28-ամյա Տիգրան Խաչիկյանը. «Հրապարակ»
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունը հետին թվով հրավիրել է մի խումբ հայտնի օնկոլոգների՝ քաղցկեղի անվճար բուժման հետ կապված հարցերը քննարկելու։ Մասնակցել են Արմեն Տանանյանը, Նիկոլայ Դալլաքյանը, Արթուր Սահակյանը, Ռոբերտ Կուրղինյանը, Արմեն Ավագյանը, նախարարությունից՝ փոխնախարար Արսեն Դավթյանը և Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Բժիշկները խիստ քննադատության են ենթարկել հայտարարված ծրագիրը, ասել, որ այն իրատեսական չէ, և առնվազն սեպտեմբերին համակարգում կոլապս կառաջանա, քանի որ նախատեսված գնացուցակով հնարավոր չի լինի իրականացնել պետպատվերը։ Նրանք մատնանշել են, որ հսկայական հերթեր են գոյանալու, և սկսվելու է վիրաբույժների արտահոսք դեպի այն կլինիկաներ, որտեղ վճարովի են կատարվում վիրահատությունները։
Ի դեպ, այն կլինիկաները, որոնք կստորագրեն պայմանագիրը և կմտնեն պետպատվերով օնկովիրահատություններ կատարողների ցանկ, կզրկվեն վճարովի վիրահատություններ անելու հնարավորությունից։ Բժիշկները պահանջել են հստակեցնել ծրագրի պայմանները, վերջնականապես որոշել գնացուցակը։ Նախնական տեղեկություններով, ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» և «Իզմիրլյան» ԲԿ-ները»:
