Lifenews. Մոսկվան ակնարկել է Փաշինյանին Քոչարյանին կալանքի տակ պահելու հետևանքների մասին
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Lifenews.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարվա փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մյունխենյան հանդիպման ժամանակ վերջինս Հայաստանի իր պաշտոնակցին շատ հստակ ակնարկել է՝ իրենք համարում են, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ, և այդ քաղբանտարկյալը Ռոբերտ Քոչարյանն է։ Ասվել է նաև, որ եթե Հայաստանը համապատասխան հետևություններ չանի, ապա իրենք դրա վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանեն։
Ըստ հայաստանյան աղբյուրների, Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ պատրաստվում է մարտի 1-ին մեծ «շոու» կազմակերպել՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ Քոչարյանին կալանավորելը ոչ թե իր անձնական վրեժխնդրության արտահայտությունն է, այլ ինքը կատարում է ժողովրդի ցանկությունը։
