«Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Առաջիկա մեկ տարում ՀԱՊԿ-ը դեռ կմնա առանց գլխավոր քարտուղարի։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ այդ պաշտոնում Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուի՝ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համառության պատճառով։ Նա ակնկալում է պաշտոնում նշանակել Հայաստանի թեկնածուին։
«ՀԱՊԿ-ում հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի էլ կազմակերպությունը լիարժեք գլխավոր քարտուղար չի ունենա, իսկ պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը»,-գրում է «Կոմերսանտը»։
Վկայակոչելով իր աղբյուրին, ԶԼՄ-ն գրում է, որ ակնկալում են՝ նշանակումը տեղի կունենա հաջորդ տարի։
Հիշեցնենք, որ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ Նրան չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
