Արտարժույթի փոխարժեքներն աճում են
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 25-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 488.83 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.62 դրամով և կազմել 554.77 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.09 դրամով և կազմել 639.39 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 29.44 դրամով և կազմել 20887.68 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.56 դրամով և կազմել 249.42 դրամ: Պլատինի գինն աճել է 66.06 դրամով և կազմել 13044.49 դրամ:
