Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենց շփումների գերին են դարձել. Կարեն Քոչարյան
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Հայաստանի ներկայիս իշխանությունները իրենց շփումների եւ այն նշաձողի գերին են դարձել, որը նրանք նախանշել էին: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով, եթե Կառավարությունը չլուծի սոցիալ-տնտեսական խնդիրները, ապա վարկանիշը անկում կապրի:
Քոչարյանին զարմացնում է այն, որ ներկայիս իշխանությունները լիովին վարկաբեկել են ՀՀԿ-ին եւ թույլ չտվեցին նրան հայտնվել խորհրդարանում:
«ՀՀԿ-ի գոյությունը խորհրդարանական մեծամասնությանը թույլ կտար մշտապես մատնանշել դրանք որեւէ դժվարությունների առաջացման ժամանակ եւ վկայակոչել նախորդ իշխանությունների թերությունները, մինչդեռ հիման նման հնարավորություն չկա», - նշեց նա:
