Ալեքսանդր Ազարյան․ Հետհեղափոխական մթնոլորտը չպետք է ազդի դատավորի վրա
Դատավորը պարտավոր է և′ մինչև հեղափոխություն, և′ հեղափոխությունից հետո ղեկավարվել օրենքով, ենթարկվել միայն օրենքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործը և բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։
«Երկրում իրավիճակի փոփոխությունը, հետհեղափոխական մթնոլորտը չպետք է ազդի դատավորի վրա: Դատավորը պարտավոր է և մինչև հեղափոխություն, և հեղափոխությունից հետո ղեկավարվել օրենքով: Դատավորը պարտավոր է ենթարկվել միայն օրենքին»,- ասել է Ազարյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով իր կայացրած որոշմանը, դատավորը նշել է, որ ղեկավարվել է օրենքով:
Հարցին` թե իր որոշումից հետո արդյոք եղել են ճնշումներ կամ բացատրություն որևէ մեկը պահանջել է, Ազարյանը պատասխանել է, որ նման բան չի եղել:
