Արարատ Միրզոյան. Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Արարատ Միրզոյանին հեռուստացույց են նվիրել (լուսանկարներ)
- Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այցելել է Մոսկվա․ «168 Ժամ»
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է և որոշ քաղաքական ուժերի, երրորդ երկրների փորձերն ապարդյուն են, այսօր Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագոումար նիստում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ երկրների միջև ակտիվ երկխոսություն է ընթանում պետությունների ղեկավարների մակարդակով:
«Անկեղծ, բարեկամական երկխոսությունը հատկապես կարևորություն է ստանում այն համատեքստում, որ սեփական լոբբիստական հետաքրքրությունների ու լրատվամիջոցներում կասկածելի մանիպուլյացիաների միջոցով, մեր երկների որոշ շրջանակների ու երրորդ երկրների կողմից փորձ է արվում Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ներկայացվել կեղծ լույսի ներքո՝ փորձ անելով ստեղծել չհասկացվածություն կամ անորոշություն՝ այսպիսով թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային հարթակներում ու մեծացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերների դեմ», - ասել է Արարատ Միրզոյանը։
«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նման փորձերն ապարդյուն են և ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելն անհնար է», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։
