Վրդովված ենք Բաքվում անցկացված հակահայկական երթին ՌԴ խորհրդարանականների մասնակցությունից. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Այս թեմայով
- Համաշխարհային բանկը 500 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին
- Իրանցիները փորձել են Հայաստան թմրանյութ ներկրել
- ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն
- Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ վրդովված են Բաքվում տեղի ունեցած երթին ռուս պատգամավորների մասնակցությունից։
«Մենք վրդովված ենք Բաքվում անցկացվող երթին ռուս խորհրդարանականների մասնակցությունից, ինչը հստակ հակահայկական է և օգտագործվում է տարածաշրջանում վստահության խաթարման համար», - «Эхо Москвы»-ին տված հարցազրուցյում ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, թե որ անհասկանալի է խորհրդարանականների մոտիվները, ինչի առթիվ են նրանք համերաշխություն հայտնում Բաքվին և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաներին, որոնք առանձին պետության իշխանությունների քարոզչության մաս են կազմում։
«Ինչպես նախկինում, մենք այսօր էլ նպատակ ունենք կառուցել բարեկամության կամուրջներ, անկեղծ ու դաշնակցային հարաբերություններ։ Հուսով ենք, որ մեր ռուս գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը՝ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակն է անվստահություն սերմանել», - ասել է Վարդան Տողանյանը։
