Մեկնարկել է կառավարության նիստը (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստըմ որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Փետրվարի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից 18-ը՝ չզեկուցվող:
Օրակարգում է մասնավորապես, Ջրային տնտեսության ԾԻԳ-ը լուծարելու, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2017 թվականի գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից ազատելու մասին, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների վճարները սահմանելու մասին եւ այլ հարցեր:
