ՌԴ ԱԳՆ-ն չի կազմակերպել Պետդումայի պատգամավորների այցը Բաքու․ Զախարովա
Այս թեմայով
- ՌԴ ԱԳՆ-ն Գոլանի բարձունքների վերաբերյալ ԱՄՆ որոշումը Մերձավոր Արևելքն ապակայունացնելու քայլ է անվանել
- ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանի լայնածավալ զորավարժությունների անցկացումը չի նպաստում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն
- Գերմանիայի Բունդեսթագը պատգամավոր Շտրենցին տուգանել է Բաքվի հետ կապերի պատճառով
- Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Բաքվում անցկացված հակահայկական երթին ռուս պատգամավորների մասնակցության հարցը:
«Այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ: Կարծում եմ՝ արդարացի կլինի այդ հարցն ուղղել անմիջապես նրանց, թե ինչպես են իրենք ինքնուրույն կազմակերպել մասնակցությունը տվյալ միջոցառմանը: Մենք արդեն նշել ենք, որ Արտաքին գործերի նախարարությունը չի հանդիսացել միջոցառման համակազմակերպիչը», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ով է եղել պատգամավորների՝ Բաքու մեկնելու և միջոցառմանը մասնակցելու կազմակերպիչը:
Բացի այդ, Մարիա Զախարովան վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ ՌԴ-ն շարունակելու է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Ղարաբաղյան սարսափելի հակամարտությունը մահ և տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ և՛ ադրբեջանցիներին, և՛ հայերին: Եվ Ռուսաստանը մշտապես դա մեծ ողբերգություն է համարել: Մեր երկիրը զգալի ջանքեր է գործադրում այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք այսուհետ ևս առաջնահերթ ուշադրություն կդարձնենք այդ հարցին տարածաշրջանում», - շեշտել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
