Շտապ օգնության 375 աշխատակիցներ դիմում են վարչապետին, նախարարին, քաղաքապետին
Այս թեմայով
- Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է հիվանդանոցը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան
- Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Մինսկի խմբի հայտարարությանը
- Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ
Երևանի քաղաքապետարանի «Շտաբ Բժշկական Օգնություն» ՓԲԸ թվով 375 աշխատակից դիմում են գրել ՀՀ վարչապետին, առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին՝ ցանկանալով իրենց ուշադրությունը գրավել ոլորտում առկա խնդիրների վրա:
Շտապ օգնության աշխատակիցները, մասնավորապես, պահանջում են, որ իրենց բժշկական ապահովագրություն տրամադրեն, աշխատանքի ծավալին համապատասխան աշխատավարձ վճարեն, ՇՕ նոր բրիգադներ ավելացնեն, որպեսզի եղած բրիգադներն այդքան ծանրաբեռնված չաշխատեն, բժշկական համազգեստ հատկացնեն և հանգստի արժանապատիվ պայմաններ (այդ թվում՝ վերանորոգված հանգստի սենյակ, սանհանգույց եւ խոհանոց) ապահովեն։
Նշենք, որ Հայաստանում «Շտապ օգնության» մեկ բրիգադը կարող է օրական սպասարկել մինչեւ 30 կանչ, մինչդեռ արտասահմանում այս թիվը սահմանափակվում է 13-ով: Դրանից բացի, «Շտապ օգնության» աշխատակիցների աշխատանքը բազմաթիվ վտանգների հետ է կապված. օրինակ՝ բժիշկների վրա հարձակումներ, նրանք կարող են տուժել վթարների հետեւանքով, եւ բժշկական ապահովագրություն չունեն, որով կֆինանսավորվեր նրանց բուժումը:
