Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա, հաղորդում է «360» հեռուստաալքիը:
«Ինչ-որ վիճաբանություն էր եղել եւ ատրճանակներով հարձակվեցին հայերի վրա: Երկուսը մեքենայով ընթանում էին, նրանց վրա հարձակվեցին: Ում վրա հարձակվել էին, փորձում էին փախչել եւ մտան դպրոցի շենք: Հայեր էին՝ կին եւ տղամարդ, ընդ որում տղամարդը վիրավոր էր: Նրանք թաքնվեցին դպրոցում, ոստիկանություն կանչեցին, տուժածներին տեղափոխեցին հիվանդանոց: Դպրոցի ղեկավարությունը ոչինչ չի ասում: Գնդակոծված մեքենայի տարածքում աշխատում են փորձագետները», — պատմել է ականատեսը:
Հրաձգության կասկածյալները ձերբակալվել են:
