«Ժողովուրդ». Երկուշաբթի պատգամավորների հետ կհանդիպի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը
Այս թեմայով
- «Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ
- «Ժողովուրդ». «Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»
- «Ժողովուրդ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունը. Աշոտյան
- «Ժողովուրդ». ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցել է «Ոչ մի թիզ հող» ակցիային
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարան այցելելու հերթն այս անգամ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանինն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա երկուշաբթի հանդիպում կունենա պատգամավորների հետ:
Սակայն ի տարբերություն գործադիրի մյուս անդամների, նա կհանդիպի ոչ թե իշխող «Իմ քայլը» խմբակցության հետ, այլ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին։ Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման նախաձեռնությունն այդ հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանինն է: Տեղեկացանք, որ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման հիմնական թեման լինելու է Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակը և արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունները»:
