Եթե արդարադատությունը կախում է գլուխը, գլուխ է բարձրացնում վենդետան․ Արա Զոհրաբյան
Այս թեմայով
- Այսօր «արևների» միջազգային օրն է, պետք է կոտրել դաունի համախտանիշ ունեցողների նկատմամբ կարծրատիպերը և գնահատել նրանց ներուժը. ՄԻՊ
- Քաղաքացիների վերաբերմունքը՝ Մարտի 1-ը քաղաքական նպատակներով օգտագործելու վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
- «Այսօր թքում են, վաղն էլ կծեծեն կամ կսպանեն փաստաբանին». ՓՊ նախագահն ու մի խումբ փաստաբաններ իրենց աջակցությունն են հայտնում Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- «Արդարություն» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Եթե արդարադատությունը կախում է գլուխը, ապա վենդետան (ինքնադատաստանը) բարձրացնում է իր գլուխը:
Պետությունն իր օրենքներով և համակարգով լուծում է հատուցման («ակ ընդ ականի») հարցը և դրանով իսկ՝
1. գտնում է իրական մեղավորին (այս հարցը պարզելու հնարավորությունը շարքային քաղաքացին չունի և կարող է սխալվել).
2. արդարացի պատասխան է տալիս մեղավորի արարքին.
3. տուժողին հեռու է պահում ինքնադատաստանի մտքից և հետևանքներից», - գրել է Զոհրաբյանը:
