«Ժողովուրդ»․ Այսօր մեկնարկող ԱԺ նստաշրջանը ամենակարճն է լինելու․ օրակարգն աղքատիկ է
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- «Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- «Ժողովուրդ». «Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»
«Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տևել է հազիվ 10 րոպե: Ենթադրվում է` այսօր մեկնարկող նստաշրջանը ևս ամենակարճն է լինելու, և այսօրվա բուն նիստը կարող է տևել ընդամենը մի քանի ժամ, որին կհաջորդեն ելույթները, իսկ վաղն էլ կառավարության հետ պատգամավորների հարցուպատասխանը:
Այնինչ նախկինում ԱԺ նիստերը կարող էին անընդմեջ 3-4 օր տևել: Ստեղծված իրավիճակի պատճառը, թերևս, պատահական չէ. ԱԺ խորհրդի հաստատած օրակարգը բավական աղքատիկ է, իսկ պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքն էլ մերժվել են: Սա նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ չեն էլ քննարկվի: Այսինքն` մնում է երկու օրենսդրական նախաձեռնություն, մեկ զեկույց և մեկ հաղորդում, ինչը շատ ժամանակ չի խլի»,- գրում է թերթը:
