Արարատ Միրզոյանը խոստացել է, որ շուտով խորհրդարանի օրակարգը հագեցած կլինի
Այս թեմայով
- Արարատ Միրզոյանի հաշվի վրա կիրառված արգելանքը վերացվել է պարտավորության փաստացի կատարման հիմքով. Հարկադիր ծառայություն
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- «էն որ ծաղկեփունջ ուղարկելու համար 2000000 ունեք, հաստատ հեռուստացույցի փող էլ ունեք»․ Նարեկ Մանթաշյան
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
7-րդ գումարման ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պարզաբանումներով։
«Լրատվամիջոցներում անդրադարձ էր եղել այն մասին, որ մեր նստաշրջանի օրակարագը հագեցած չէ։ Ես ուզում եմ ասել, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի. Նախևառաջ նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Ազգային ժողովն ունենում էր 3 ամիս ժամանակ ու այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում ու օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո ու ընթացք չի եղել օրակարգը հագեցնելու», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը։
Նա նկատեց, որ շատ օրինագծեր կան, որոնք քննարկումների տարբեր փուլերում են ու վստահեցրեց, որ խորհրդարանը շուտով կունենա հագեցած օրակարգ։
7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 2 օրինագիծ և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 3 օրինագիծ։ Այս նախագծերը բոլորն էլ ընդգրկվեցին ԱԺ այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգ։
