ԱԺ-ում մեկնարկել է երկրորդ նստաշրջանի հերթական նիստը
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
- Զոհրաբ Մնացականյանին փակ հանդիպման են հրավիրում
Հայաստանի ԱԺ-ում ընթանում են երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում ընդամենը երեք հարց է ընդգրկված:
- «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում:
Հատկանշական է, որ այս նստաշրջանի օրակարգում ևս ներառված չէ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին հայտնի օրինագիծը, որով նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12:
Բացի այդ, պատգամավորների կողմից ներկայացված հինգ նախագծերից երեքը մերժվել են, ինչը նշանակում է, որ խորհրդարանում այդ նախագծերը նույնիսկ, ըստ ամենայնի, չեն քննարկվի:
