Պաշտպանության նախարարը բացառում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը առանց Հայաստանի համաձայնության
Այս թեմայով
- «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Դավիթ Տոնոյանը վերաձևակերպել է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը
- ԱԳՆ. Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցի մանրամասները և ժամկետները հստակեցված չեն
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը հնարավոր է ամրագրել. Մինսկը դիմել է Երևանին
Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց.
«Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։
