ԱՄՆ-ն մտադիր է զրկել Թուրքիային և Հնդկաստանին արտոնյալ առևտրային կարգավիճակից
Այս թեմայով
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- Տնտեսական հեղափոխության համար ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Մամեդյարով
- Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին
- Փայլան. Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է նրա՝ հայ լինելու պատճառով
Միացյալ Նահանգները մտադիր է զրկել Թուրքիային և Հնդկաստանին արտոնյալ առևտրային կարգավիճակից, որը թույլ է տալիս որոշ ապրանքներ ԱՄՆ ներմուծել առանց մաքսատուրքի:
Համապատասխան ծանուցագիրը Թրամփն արդեն ուղարկել է Կոնգրես: Նա իր որոշումը պարզաբանել է՝ ասելով, որ Նյու Դելին հնդկական շուկաներում մատչելի և հավասար պայմաններ չի ապահովում ամերիկյան ընկերությունների համար: Իսկ Անկարան արտոնությունների կարիք չունի, քանի որ, Թրամփի կարծիքով՝ Թուրքիայի տնտեսությունն այս ընթացքում զգալիորեն ամրապնդվել է, բնակչության եկամուտների մակարդակն էլ՝ բարձրացել:
