Փայլան. Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է նրա՝ հայ լինելու պատճառով
Այս թեմայով
- Նաղդալյան. Անընդունելի է ցեղասպանության շահարկումը՝ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածության ֆոնին
- Տնտեսական հեղափոխության համար ՀՀ-ն պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Մամեդյարով
- ԱՄՆ-ն մտադիր է զրկել Թուրքիային և Հնդկաստանին արտոնյալ առևտրային կարգավիճակից
- Արգելվել է ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
«Ես կարծում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Դուք ինձ հետ համակարծի՞ք եք»,-գրել է նա նախարարին, հայտնում է Ermenihaber-ը:
Փայլանն իր ֆեյսբուքյան էջում, վերոնշյալից բացի, նախարարին մասնավորապես հղել է հետևյալ հարցերը․ «Արդյո՞ք Ձեր նախարարությունն իրականացրել է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։
Արդյո՞ք մտածել եք, որ որպես սովորական շինություն այն քանդելով, դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը:
Ձեր նախարարությունը ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու՝ հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար»։
