«Ժամանակ». Վահան Շիրխանյանի նախաձեռնությունը տապալվեց
Այս թեմայով
- ԵՄ-ում չեղարկել են պարտադիր անցումն ամառային և ձմեռային ժամանակի
- Վահան Շիրխանյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում
- ՊԵԿ-ում աշխատողներին հասկացրել են, որ պարգևավճարներից զրկվում են իրենց բերանբացության պատճառով. «Ժամանակ»
- Ահաբեկչական խմբի մասնակիցը Քոչարյանին մեղադրում է Հոկտեմբեր 27-ը կազմակերպելու մեջ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից նախաձեռնված Հայ սպաների միություն ստեղծելու նախաձեռնությունը այդպես էլ կմնա չիրականացած:
Եթե սկզբնական շրջանում այդ գաղափարին աջակցում էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ապա այժմ նա անտարբեր է դարձել:
Այս նախաձեռնությանը սկզբնական շրջանում աջակցելու պատրաստակամություն էին հայտնել Սփյուռքում գտնվող տարբեր հայ պաշտոնաթող սպաներ, սակայն նրանց մոտ առկա ոգեւորությունը ևս սառել է՝ կապված Հայաստանում ընթացող պրոցեսների հետ, որոնք Սփյուռքում ոչ միանշանակ են ընդունվում»:
