Ալումյան․ ԲՀՀ-ի դրամաշնորհների շնորհիվ մի շարք գործեր եմ ներկայացրել Եվրոպական դատարան
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հաստատում է, որ ժամանակին «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից դրամաշնորհ է ստացել։
Alternativ.am-ի հետ զրույցում Ալումյանը նշել է․ «Այո, ԲՀՀ-ի դրամաշնորհների շնորհիվ մի շարք գործեր եմ ներկայացրել Եվրոպական դատարան և Սահմանադրական դատարան:
Մատաղիսի գործով տարիներ շարունակ Հայաստանում ընթացող դատավարությանը իմ մասնակցության համար վճարվել է ԲՀՀ-ի դրամաշնորհով:
Այդ թվում՝ շուրջ 60 դատական նիստերի համար, որոնք տեղի էին ունենում Գյումրիում»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Բաց հասարակությունների հիմնադրամ – Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Ասել, որ «Ռեստարտը» դա արել է մեր դրամաշնորհի շնորհիվ, նույնն է, թե ասել, որ պարոն Ալումյանը, որը մեզանից դրամաշնորհ է ստանում, Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում է մեր ցուցումով»։
