ԱԱԾ-ն թույլատրել է Ալեքսանդր Սարգսյանին հեռանալ Հայաստանից
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
«Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- նշել է Գալստյանը:
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:
