ԱԺ-ն ընդլայնել է «խուսափողների մասին օրենքի» ժամանակային ընդգրկումը
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Մեկնարկել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիա
- Զոհրաբ Մնացականյանին փակ հանդիպման են հրավիրում
Ազգային ժողովն այսօր ձայների բացարձակ մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է հետաձգել օրենքի գործողության ժամկետը՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2019 թվականի մարտի 1-ը: Այս փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված վճարը և վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Նշենք, որ յուրաքանչյուր զորակոչի համար սահմանված գումարը 200 հազար դրամ է։
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Պատգամավորն այս փոփոխությամբ առաջարկում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը: Փոփոխությունն, ըստ Ուրիխանյանի, կմեղմի վարձի վճարման հետ կապված ուսանողների ֆինանսական դժվարությունները:
