Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով
Այս թեմայով
- Հակամարտության կարգավորման մեջ իրական առաջընթացի համար պետք է Արցախի անմիջական մասնակցությունը. «Ազատ հայրենիք» կուսակցություն
- Փորձագետ․ Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
- Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն․ Փաշինյան
Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին, Facebook-յան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: Փորձենք փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում:
10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ:
Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:
10 ամիս անց արձանագրում ենք...
Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է:
Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից:
Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա:
Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է:
Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:
Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները:
Տեսարաններով ժողովրդին չեն կերակրում: Իսկ խոստացած հացը տալ Փաշինյանն անկարող է:
Փաշինյանից հեռացել է նույնիսկ նրա կախարդական փայտիկը:
Կառավարությունում տիրում է անգործություն, իսկ Ազգային ժողովում դեռ չեն գիտակցում, որ կառավարության կցորդները չեն:
Հ.Գ. Պահանջում եմ ներկայացնել Հայաստանում գործող օտարերկրյա գործակալների ցանկը», - գրել է Շարմազանովը։
