Վիտալի Բալասանյան․ Արցախի ներքին քաղաքական կյանքում որևէ սրացում չի լինելու
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
- Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան
Դեռևս որոշում չեմ կայացրել՝ մասնակցել Արցախի Հանրապետության 2020 թ․ նախագահական ընտրություններին, թե ոչ։ Անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը՝ Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Այժմ ես հանդիպումներ եմ անցկացնում թե՛ քաղաքական, թե՛ խորհրդարանական ուժերի հետ։ Երբ համապատասխան որոշում կլինի, ես անձամբ կհայտարարեմ»,- ասել է Բալասանյանը։
Խոսելով հանդիպումների արդյունքների մասին՝ Բալասանյանը նշել է․ «Բոլոր հանդիպումները դրական արդյունքներ են տվել։ Հանդիպումների ընթացքում քննարկումներ են լինում Ղարաբաղի ներքաղաքական կյանքի, արտաքին քաղաքականության թեմայով, Ղարաբաղի հարցի վերջնական լուծման վերաբերյալ, տնտեսական, մշակութային թեմաներով, այսինքն՝ բոլոր ոլորտների վերաբերյալ ես ներկայացնում եմ իմ մտահոգությունները, առաջարկներն ու ծրագրերը։ Մենք ուրիշ թեմայի մասին չենք խոսում։ Քաղաքական ուժերը կսատարեն իմ թեկնածությունը, թե ոչ՝ իրենք հետագայում կհայտարարեն»։
Հարցին՝ հաշվի առնելով Վահան Բադասյանի և Դավիթ Բաբայանի՝ քաղաքական նոր ուժեր ստեղծելու մասին հայտարարությունները, արդյոք Արցախի ներքաղաքական կյանքում սրացումներ կանխատեսում է, Բալասանյանն ասաց. «Որևէ քաղաքական սրացում չի լինի։ Ցանկացած մարդ, երբ կուսակցություն ստեղծելու մտահղացում ունի, ապա անում է, որ գնա ընտրության՝ խորհրդարանական, ՏԻՄ և այլն, եթե ոչ, ապա ինչո՞ւ է ստեղծում կուսակցություն։ Այստեղ որևէ լարվածություն չի լինելու, ես վստահ եմ»։
