ՀՔԾ-ն ավարտել է Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունը
Այս թեմայով
Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում»,- ավելացրել է նա:
