Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել. Կոնստանտին Զատուլին
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
- Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելը այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների․ Նիկոլ Փաշինյան
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստի ավարտին անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Ինչպես փոխանցում է Նորությունների դաշնային գործակալությունը, Զատուլինի կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը կարելի է կարգավորել ավելի հեշտ, քան նախկին ԽՍՀՄ տարածքում առկա ցանկացած այլ հակամարտություն:
«Մենք ռազմական ծրագրեր չենք կազմում, ինչ-որ մեկի հաղթանակի կոչեր չենք անում, սակայն ոչ ոք չի կարող տարանջատել Հայաստանի ճակատագիրը Լեռնային Ղարաբաղից: Մենք չենք հեռացնի Լազարյան ակումբի գործունեությունից Արցախի մեր ընկերներին: Դա անթույլատրելի է: Ես անձամբ կողմ եմ այս հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Արցախի անկախությունն այլևս հնարավոր չէ ջնջել, իսկ մնացածը կարելի է քննարկել»,- ասել է Զատուլինը:
Գործիչը վստահություն է հայտնել, որ իրավիճակի հնարավոր կարգավորումը կարող է լինել մարտական գործողությունների ժամանակ Արցախի կողմից ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ Բաքվի կողմից հանրապետության անկախության ճանաչման դիմաց:
Նշենք, որ հայ-ռուսական «Լազարյան ակումբի» երկրորդ նիստն անց է կացվել Մոսկվայում մարտի 5-6-ը:
