«Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորները միմյանց չեն ճանաչում
Այս թեմայով
- «Հրապարակ». Նոր լծակ՝ անցանկալի համայնքապետերից ազատվելու համար
- «Հրապարակ». Արցախի ՊԲ-ում մոտ օրերս նոր լայնամասշտաբ փոփոխություններ են սպասվում
- Արդարադատության փոխնախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել 28-ամյա Տիգրան Խաչիկյանը. «Հրապարակ»
- «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները
«Արդեն 2 ամիս է անցել նոր ԱԺ-ի ձևավորումից, բայց լրագրողները, ԱԺ աշխատակազմն ու իրենք՝ պատգամավորները, միմյանց ճանաչելու խնդիր ունեն։ Ոչ մի կերպ չի ստացվում զանազանել պատգամավորներին օգնականներից, քանզի երեկվա օգնականն այսօր պատգամավոր է, այսօրվա պատգամավորն էլ տեսքով, խելքով ու տարիքով չի տարբերվում իր օգնականից։
Միակ «բնութագրիչը», որ միջանցքով քայլողը պատգամավոր է, նրանց հագուստին ամրացված եռագույն կրծքանշանն է՝ «Ազգային ժողովի պատգամավոր» գրությամբ։
Հիմնական խնդիրը 88 հոգանոց «Իմ քայլը» խմբակցությունում է, որի պատգամավորները դեռ իրար չեն ճանաչում, անգամ միմյանց անունները նորմալ չգիտեն, հեռախոսահամարները չունեն, իրար ճանաչում են միայն կողք կողքի նստողները»,-գրում է «Հրապարակ» թերթը:
