«Ժողովուրդ». ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցել է «Ոչ մի թիզ հող» ակցիային
Այս թեմայով
- «Ժողովուրդ». Դատավորներից շատերը չունեն անգամ աշխատանքային տարրական պայմաններ
- «Ժողովուրդ». «Եթե էսպես լինի, ամբողջ Հայաստանին պետք է դատեն»
- «Ժողովուրդ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունը. Աշոտյան
- «Ժողովուրդ»․ Այսօր մեկնարկող ԱԺ նստաշրջանը ամենակարճն է լինելու․ օրակարգն աղքատիկ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ու ՀՅԴ վերնախավն ակտիվ մասնակցում էր օրերս Ազատության հրապարակում անցկացված «Ոչ մի թիզ հող» ակցիային: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ հենց իրենք են այդ ակցիայի իրական կազմակերպիչները: Միայն թե նման վերնագրով ակցիայի անցկացումը զավեշտալի է, քանի որ նոր կառավարությունը երբևէ չի հայտարարել հողեր զիջելու մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, թե հողեր զիջելու սպառնալիքը միշտ էլ կախված է:
«Սա որևէ ձևով չի նշանակում, որ մենք ինչ-որ հստակ ինֆորմացիա ունենք, որ այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, բայց նաև հասարակության մեջ մենք հաճախ տեսնում ենք զիջողական տրամաբանությունը, որ տարբեր անձանց կողմից փորձ է արվում ներկայացնել», - ասել է Արծվիկ Մինասյանը:
Իսկ հարցին՝ ինչու իրենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ չէին խոսում այդ մասին, երբ նախկին նախագահն ինքն էր հայտարարել յոթ շրջան վերադարձնելու պատրաստակամության մասին, Մինասյանն ասել է. «Ովքեր ասում են` չեն եղել, պարզապես լավ չեն հիշում կամ պարզապես իրավիճակից ելնելով են փորձում էդպիսի բան ասել»:
