Մաքգրեգորը ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Մեյվեզերի հետ
Այս թեմայով
- Լևոն Քոչարյանն ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Զիդան. Հիմա Ռոնալդուի` «Ռեալ» վերադառնալու մասին խոսելու ժամանակը չէ
- Պրեմիեր լիգա. «Արսենալ»-ն ընդհատեց Սուլշերի անպարտելի շարքը (տեսանյութ)
- ՉԼ. Տոտենհեմը պարտության մատնելով Բորուսիային շարունակում է պայքարը (տեսանյութ)
UFC-ի մարտիկ Կոնոր Մաքգրեգորը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ:
«Ֆլոյդի հետ մենամարտի 8-րդ ռաունդում ես ամեն ինչ փչացրի շտապելու պատճառով: Հարձակվելու համար հիանալի անկյուն էր, Ֆլոյդը ծուղակում էր: Միակ բանը, որ ես պետք է անեի, ճիշտք դիրք ընդունելը և հարվածելն էր:
Շտապելու արդյունքում ես կորցրի ձախից հարվածի հավասարակշռությունը: Դա հիանալի մենամարտ էր: Անխոս, ռևանշ մենամարտ անցկացնելը հետաքրքիր գաղափար է»,- գրել է Մաքգրեգորը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին կայացած մենամարտում Ֆլոյդ Մեյվեզերը հաղթել է Կոնոր Մաքգրեգորին: Մաքգրեգորի վերջին մենամարտը կայացել է UFC-ի շրջանակում. հոկտեմբերին իռլանդացին պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Խաբիբ Նուրմագոմեդովին:
