Վարչապետի տիկնոջ հետ հանդիպումը արժե 150 դոլար
Աննա Հակոբյանը հերթկան վոյաժը կանի, այս անգամ արդեն ԱՄՆ։ Համացանցում արդեն տարածվում է նրա հետ ԱՄՆ-ում հանդիպման հրավիրատոմսերի լուսանկարները, որի արժեքն է 150 դոլար, այսինքն՝ վարչապետի տիկնոջը տեսնելու համար 150 դոլար պետք է վճարեն, գրում է «Հրապարակ»-ը։
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե այս անգամ ի՞նչ նպատակով ու ի՞նչ միջոցներով է Հակոբյանը լքում երկիրը, նախ նշեց, որ այդ մասին տեղեկություն չունի, հրավիրատոմսը տեսնելուց հետո էլ վարչապետի տիկնոջ խոսնակը նույնը ասաց․ «Այս պահին տեղեկություն չունեմ, երբ որ լինի կտամ»։
Իմիջիայլոց հրավիրատոմսի վրա գրված է, որ Աննա Հակոբյանը առաջին տիկինն է, մինչդեռ նա բազմիցս նշում էր, որ չի սիրում այդ արտահայտությունը, և գերադասում է «վարչապետի տիկին» ձևակերպումը։
