Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
Այս թեմայով
- Սիրիայում ականի պայթյունից վնասվածք ստացած հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է
- Սիրիայում ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը դեռ Հայաստան չի տեղափոխվել
- Սիրիայում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը վնասվածք է ստացել
- Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու համար
Հայաստանից Սիրիա ուղարկված խմբի կազմում ականազերծողները մինչ օրս ականազերծել է ավելի քան 10. 510մ քառակուսի մետր տարածք: Այս մասին Panorama.am-ին հայտնել է «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
Նրա խոսքով, հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ:
Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկացությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: Ականազերծման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 19-ին:
Հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժիշկներն իրենց գործունեությունն են ծավալում Հալեպի ռազմական հոսպիտալում և համալսարանական կլինիկաներում: Փետրվարի 18-ից առ այսօր, սիրիացի գործընկերների հետ համատեղ, հայ բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և հորմոնալ լաբորատոր հետազոտություն: Բացի վերոնշյալից, մեկ բժիշկ յուրաքանչյուր օր բուժապահովում իրականացնելու նպատակով ընդգրկվում է ականազերծման խմբում:
