Վիճաբանություն Գյումրիի ռազմաբազայում․ զինծառայողներից մեկը վնասվածքներ է ստացել
Այս թեմայով
- Գյումրիում 10-ամյա տղային կախված են գտել
- Պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը
- Առեղծվածային դեպք Շիրակի մարզում. «Հայինկասացիա»-ի պահոցից հափշտակել են խոշոր չափի գումար
- Գյումրեցի լրագրող․ Գործը, եթե Գյումրի տեղափոխեն, գյումրեցիները կթաղեն Անդրանիկ Քոչարյանին
Մարտի 8-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում, տեղեկացնում է «Shamshyan.com»-ը։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Ըստ աղբյուրի, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Նշվում է, որ վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
