Նախագահ․ Կանանց տոները պետք է նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին
Այս թեմայով
- Հենրիխ Մխիթարյանն իր մարզաշապիկը նվիրել է Արմեն Սարգսյանին
- Տարածաշրջանում եղած հակամարտությունները անհրաժեշտ է, որ չտեղափոխվեն Վրաստանի տարածք. Սալոմե Զուրաբիշվիլի
- Արմեն Սարգսյանն Արցախում կայանալիք ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին չի մասնակցի տեխնիկական պատճառներով
- «Հրապարակ». Նախագահ Արմեն Սարգսյանին չեն հրավիրել Արցախում անցկացվող ԱԱԽ նիստին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում:
Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:
Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին:
Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին:
