Սիրիայում ականի պայթյունից վնասվածք ստացած հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է
Այս թեմայով
- ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է «Շերեմետևո» ական մտցնել. ՌԴ ԱԳՆ
- Սիրիայում ոտնաթաթի շրջանում վիրավորում ստացած հայ սակրավորը դեռ Հայաստան չի տեղափոխվել
- Սիրիայում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկը վնասվածք է ստացել
- Սիրիա ուղարկված հայկական խումբն ականազերծել է 10 հազար քմ-ից ավելի տարածք
Սիրիայում երեկ ականի պայթյունից վնասվածք ստացած հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը՝ նշելով, որ այս պահին բժիշկները վերջինիս առողջական վիճակը բավարար են գնահատում:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջիկայում վիրավոր սակրավորը տեղափոխվելու է Հայաստան։ Կոնկրետ ժամկետներ, սակայն, առայժմ հայտնի չեն։
Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տեղեկացմամբ, պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման աշխատանքները շարունակվում են:
