Քաղաքապետարանի մուտքի մոտ բարձրացած «Նիվա»-յի հետ կապված միջադեպով նյութեր են նախապատրաստվում
Այս թեմայով
- «Կենտրոնական ավտոկայարանի» նախկին տնօրենը 6,65 մլն դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը. Ոստիկանություն (տեսանյութ)
- Օպերայի հարակից տարածքում քաղաքացուն ծեծած ոստիկանն ազատվել է աշխատանքից
- Օպերայում բախումների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ ոստիկան
- 16 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Ոստիկանություն
Քաղաքապետարանի մոտ երեկ` մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնել են ՀՀ Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ «Նիվա» մակնիշի մեքենան բարձրացել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճաններով ու տևական ժամանակ կայանել դռների դիմաց։ Վարորդը փորձել է մեքենայի վրա բենզին լցնել եւ հրկիզել այն, բայց չի հասցրել: Նրան բերման են ենթարկել ոստիկանություն:
Որոշ տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են վերջինիս խանութը քանդել:
