Խոշոր վթար Երեւան-Աշտարակ ճանապարհին. Mercedes-ը բախվել է կայանված Nissan-ին. կա 5 վիրավոր
Այս թեմայով
- Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր
- Վիճաբանություն Գյումրիի ռազմաբազայում․ զինծառայողներից մեկը վնասվածքներ է ստացել
- Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողները հայտնաբերվել են
- Թալանել են գեներալ Մանվել Գրիգորյանի որդու տունը, տարել նրա հրացանը, հագուստը, թանկարժեք իրեր
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երևան քաղաքի բնակիչ 48-ամյա Անուշ Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ 57-ամյա Հրանտ Մ.-ին պատկանող Nissan մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
