Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր
Այս թեմայով
Մարտի 9-ին` ժամը 11:00-ին, ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
ԱԻՆ-ից հայտնում են, որ բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված 1978 թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված 1982 թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված 1983 թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց:
