Շարմազանով․ Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ է հայաստանյան իշխանություններին
Այս թեմայով
- ՊԲ. Հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց
- Արցախի ԱԱԾ նախկին պետը ապրիլյան պատերազմի օրերից կադրեր է հրապարակել
- Աշոտ Նավասարդյանի երազած Հանրապետականը կարծես թե վերադառնում է. Շարմազանով
- Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ապա Արցախն իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․ Արցախի ԱԳՆ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը։
«Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին: Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.
ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:
բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:
գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:
դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:
ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում։ Սա ակնհայտ է:
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը:
