Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը գրառում է թողել Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում
Այս թեմայով
- Հատուկ չի արվել, քաղաքական ակցիա չէ․ ԱԺ փոխնախագահը՝ քվորում չապահովելու մասին
- Մենք վերացրել ենք պարտադիր մոլախաղերը ՔԿՀ-ներում, այնտեղ կանխիկ գումար չի պտտվում, նաև չկա չխաղալու տուրք. Արտակ Զեյնալյան
- Ալաբամայի նահանգապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը և ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:
