Կատալոնական Բարսելոնան չորորդ անընդմեջ հաղթանակն է տոնում Լա Լիգայում (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց նախավերջին տեղում ընթացող «Ռայո Վալյեկանոյին», հաղորդում է sport.news.am-ը։
Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն առավելության հասավ իսպանացի Ժերար Պիկեի, արգենտինացի Լիոնել Մեսիի և ուրուգվայցի Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ՝ 3։1։
«Բարսելոնան» առաջատարն է՝ 63 միավոր։ Կատալոնական թիմը 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։
Իսպանիայի առաջնություն, 27-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո»՝ 3։1 (տեսանյութ)
Ժերար Պիկե, 38, Լիոնել Մեսի, 51, 11մ, Լուիս Սուարես, 82 - Ռաուլ Դե Թոմաս, 24
